Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

10 արգելք թեյի մասին

10 արգելք թեյի մասին

1.  Չի կարելի թեյ խմել դատարկ ստամոքսին: Չինացիներն ասում են, որ սառը թեյը ներս թափանցելով, կարող է սառեցնել փայծաղն ու ստամոքսը: Չինաստանում հնուց խորհուրդ են տալիս «թեյը դատարկ սրտին չխմել»:

2.  Չի կարելի եռման, այրող թեյ խմել: Այն գրգռում է կոկորդը, կերակրափողն ու ստամոքսը: Նման սովորությունը կարող է այդ օրգաններում հիվանդագին փոփոխություններ առաջացնել: Մասնագետներն ասում են, որ թեյի ջերմաստիճանը չպիտի գերազանցի 56 աստիճանը:

3.   Եթե գոլ ու տաք թեյերն առույգացնում են, գիտակցությունն ու տեսողությունը պարզում, ապա սառը թեյը սառնություն է առաջացնում ու խորխ է կուտակում:

4.   Թունդ թեյը կամ տանինի ու կոֆեինի խտությունը կարող է գլխացավի ու անքնության հանգեցնել:

5.   Թեյը (խոտը) երկար եփելու հետևանքով պոլիֆենոլներն ու եթերայուղերն իրենք իրենց սկսում են թթվել, ինչը ո՛չ միայն թեյը թափանցիկությունից, այլև համային ու հոտային որակներից է զրկում, նվազեցնում սննդարար արժեքները: Իսկ եթե թեյի գույնը երկար ժամանակ տաք միջավայրում է գտնվում, ապա դրանում սնկերի ու մանէների քանակն է ավելանում:

6.   Գույնի բազմակի օգտագործումն անիմաստ է: Ուսումնասիրություններով պարզվել է, որ առաջին անգամ թեյախոտից թուրմին է անցնում սննդարար նյութերի 50%-ը, երկրորդ օգտագործման ժամանակ` 30%-ը, իսկ երրորդի դեպքում` ընդամենը 10%-ը: Չորրորդ անգամ նույն գույնը օգտագործելու դեպքում` առավելագույնը 1-3% սննդարար նյութ է մնում: Դրանից հետո, բնականաբար, ոչինչ չի մնում:

7.   Խորհուրդ չի տրվում թեյ խմել ուտելուց առաջ: Մեծ քանակությամբ թեյն ուտելուց առաջ հանգեցնում է թքի ջրիկացման, հետևաբար սնունդն անհամ է թվում, բացի այդ, ժամանակավոր դժվարանում է պրոտեինի յուրացումը մարսողական օրգաններում: Հետևաբար, թեյը, ցանկության դեպքում, պետք է խմել ուտելուց 20-30 րոպե առաջ:

8.   Ուտելուց անմիջապես հետո նույնպես չի կարելի թեյ խմել: Ցանկացած առատ հեղուկը ուտելուց հետո հանգեցնում է ստամոքսահյութի խտության նվազեցման, հետևաբար և մարսողության դանդաղեցման, խախտում է մարսողական օրգանների աշխատանքը: Եթե ուզում եք թեյ խմել ուտելուց հետո, ապա համբերեք 20-30 րոպե:

9.   Դեղերը թեյով խմելը նույնպես լավ տարբերակ չէ: Բանն այն է, որ թեյի բաղադրության դաբաղանյութերը տանին են առաջացնում, ինչից շատ դեղեր նստվածք են տալիս ու դժվար յուրացվում: Ուստի չինացիներն ասում են, որ թեյը փչացնում, քայքայում է դեղը:

10.   Նախօրեի թեյը զուրկ է վիտամինից ու հրաշալի միջավայր է մանրէների բազմացման համար: Եթե այն չի փչացել, ապա կարելի է կիրառել, սակայն` արտաքին նշանակությամբ: Այսպես. նախօրեի թեյը հարուստ է թթուներով ու ֆտորով, որը խոչընդոտում է մազանոթներից արյունահոսությանը, ուստի այդ թեյով կարելի է բերանը ողողել` լնդերից արյունահոսության, լեզվի ցավի, բերանի խոռոչի բորբոքումների, էկզեմայի դեմ:

Նախորդ օրվա թեյով աչքերը լվանալը ո՛չ միայն կօգնի բորբոքումը նվազեցնելուն, այլև կհանգստացնի արցունքից գրգռված անոթները: Իսկ նախորդ օրվա թեյով առավոտյան մինչև ատամները լվանալը բերանը ողողելու դեպքում նաև ատամների ամրացմանը կարելի է նպաստել ու թարմ շունչ ապահովել:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ